Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հիշողության եւ շիզոֆրենիայի միջեւ կապ է հայտնաբերվել

Հիշողության եւ շիզոֆրենիայի միջեւ կապ է հայտնաբերվել

Հիշողության եւ շիզոֆրենիայի միջեւ կապ է հայտնաբերվել: Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են, այսպես կոչված, աշխատանքային հիշողությունը՝ հիշողության տարատեսակներ, որոնք որոշում են տեղեկատվության որոշակի ծավալը հիշողության մեջ պահելու հնարավորությունը:

 

Տարբեր հոգեկան հիվանդությունների դեպքում, ինչպես օրինակ շիզոֆրենիան է, աշխատանքային հիշողության գործունեությունը խափանվում է:

 

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 2880 կամավորների աշխատանքային հիշողության գործունեությունը, որոնց մի մասը տառապում էր զանազան հոգեկան հիվանդություններից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

 

Հետազոտողներին հաջողվել է հաստատել, որ իոնային ալիքների հետ կապված գեների խումբը տարբեր կերպ է ազդում գլխուղեղի եւ ուղեղիկի վրա առողջ ու հիվանդ մարդկանց մոտ՝ վերջիններիս մոտ հարուցելով աշխատանքային հիշողության խափանումներ: Հետազոտողները հույս ունեն, որ նրանց բացահայտումը կօգնի շիզոֆրենիայի եւ հոգեկան այլ հիվանդությունների դեմ պայքարում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ